Այցելեք մեր գրասենյակ

Հասցե

Թումանյան 2-րդ փակուղի, շենք 7

Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն

Մեր ծառայությունները ներառում են ջրային համակարգերի և հիդրոտեխնիկական կառույցների նախագծում և կառուցում՝ սկսած ջրամբարներից մինչև հիդրոէլեկտրակայաններ: Մենք կիրառում ենք առաջատար տեխնոլոգիաներ և մասնագիտական գիտելիքներ՝ ապահովելով համակարգերի բարձր արդյունավետություն և երկարաժամկետ շահագործում։

Ընկերությունը մշակել է հատուկ տեխնոլոգիա, որի շնորհիվ հնարավոր է իրականացնել յուրաքանչյուր բարդության աշխատանք՝ ստանդարտ թափանցելիության փորձարկումներ, չխախտված նմուշարկում, նվազող և կայուն ճնշմամբ փորձարկումներ, ջրաթափանցելիության փորձարկումներ, ստորերկրյա ջրերի մակարդակի մոնիթորինգ, ստանդարտ և CASAGRANDE պիեզոմետրերի տեղադրում և այն։ Աշխատանքներում շատ հաճախ ներգրավված են լինում նաև միջազգային փորձագետներ։

Մեր Առավելությունները

Մենք ձգտում ենք լինել Ձեր վստահելի գործընկերը՝ ապահովելով բարձրակարգ ծառայություններ և մշտապես ներդնելով նորարարություններ մեր աշխատանքային պրոցեսներում:

Մասնագիտական փորձառություն.

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, որոնք ունեն տարիների փորձ շինարարության ոլորտում:

Արդյունավետ աշխատանք

Մեր փորձառու թիմը կարողանում է իրականացնել մեծածավալ աշխատանքներ սեղմ ժամկետներում։

Ժամանակակից տեխնոլոգիաներ.

Մենք օգտագործում ենք առաջատար տեխնոլոգիաներ՝ ապահովելով աշխատանքների արագ և արդյունավետ իրականացումը:

Բարձր որակ.

Մեր նպատակն է ապահովել բարձրագույն որակի շինարարություն՝ պահպանելով բոլոր տեխնիկական նորմերն ու ստանդարտները: