Մեր մասին ՄԵՆՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԱՊԱՀՈՎ ՄԻՋԱՎԱՅՐՈՎ
Մենք ձգտում ենք լինել Ձեր վստահելի գործընկերը՝ ապահովելով բարձրակարգ ծառայություններ և մշտապես ներդնելով նորարարություններ մեր աշխատանքային պրոցեսներում:
«Նորգեո» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական, հետազոտական և գեոտեխնոլոգիական ընկերություններից մեկը: Մեր ընկերությունը մատուցում է բազմապիսի ծառայություններ, ներառյալ գեոդեզիայի, հետազոտության, մշակման, հանքարդյունաբերության և արտադրության բոլոր փուլերում՝ համագործակցելով խոշոր, միջին ու փոքր հանքարդյունաբերական և ճարտարագիտական ընկերությունների հետ:
«Նորգեո»-ն առանձնանում է իր կարողությամբ իրականացնել ցանկացած բարդության աշխատանք՝ անկախ գտնվելու վայրից, աշխարհագրական դիրքից, կլիմայական պայմաններից, երկրաբանական առանձնահատկություններից կամ գրունտի տեսակից: Մենք ապահովում ենք սեղմ ժամկետներում որակյալ ծառայությունների մատուցում՝ համապատասխանելով միջազգային բարձր ստանդարտներին:
Ընկերության մրցակցային առավելություններից մեկն է աշխատանքների արագ և որակյալ իրականացումը՝ շնորհիվ մեր նորագույն սարքավորումների և տեխնիկական հզորությունների: Մեր տեխնիկային են պատկանում էքսկավատորներ, բուլդոզերներ, գրեյդերներ, փոխագուցավոր վերաբեռնիչներ, ինքնաթափեր, բեռնաթափեր, թրթռագլդոններ, կցասայլեր և տարատեսակ հորատող հաստոցներ՝ ալմաստով, հետադարձ շրջապտույտով, DTH հորատող հաստոցներ և ավելի քան 60 միավոր ծանրաքաշ բազմաֆունկցիոնալ օժանդակ տեխնիկա ու գործիքներ, որոնք պարբերաբար թարմացվում և լրացվում են:
Մեր ընկերությունը հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը երկրում, ապահովելով տարեկան միջինը 5,000,000 խորանարդ մետր պայթեցման ծավալ: «Նորգեո» ՍՊԸ-ն ունի ինստիտուցիոնալ և տեխնիկական բոլոր հնարավորությունները՝ իրականացնելու բարձրորակ երկրաբանական, գեոքիմիական, երկրաբանական և գեոտեխնիկական դաշտային հետազոտություններ:

Բարձր որակ
Մենք հավատարիմ ենք մեր աշխատանքի բարձր որակի ապահովմանը։

Ժամանակակից լուծումներ
Մենք մշտապես օգտագործում ենք նորարարական և ոչ ստանդարտ լուծումներ։

Արդյունավետ աշխատանք
Մեր փորձառու թիմը կարողանում է իրականացնել մեծածավալ աշխատանքներ սեղմ ժամկետներում։
Խորանարդ մ. պայթեցման ծավալ
Հաջողությամբ ավարտված նախագիծ
Հպարտ տարիների փորձ
Մեր առաքելությունը ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ՁԵՐ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
«Նորգեո» ընկերության առաքելությունն է դառնալ տարածաշրջանի ամենախոշոր և հեղինակավոր կազմակերպություններից մեկը հանքարդյունաբերության, հետազոտական և գեոտեխնոլոգիական ոլորտներում՝ համաշխարհային արդյունաբերության մեջ մշտապես պահպանելով մրցունակությունը: Մենք նպատակ ունենք հասնել այս հաջողությանը՝ չվնասելով շրջակա միջավայրն ու ապահովելով աշխատակիցների անվտանգ և բարենպաստ աշխատանքային պայմանները:
Մեր համոզմամբ, ապահովությունն ու պրոֆեսիոնալիզմը յուրաքանչյուր աշխատանքի հաջողության անկյունաքարերն են: «Նորգեո»-ի համար առանցքային նշանակություն ունի էթիկական նորմերին համապատասխան անվտանգ աշխատանքային միջավայրի ստեղծումը՝ անկախ աշխարհագրական դիրքից, գտնվելու վայրից, տեղանքից կամ մշակութային առանձնահատկություններից:
Մենք առաջնահերթ ենք համարում աշխատանքի անվտանգ միջավայրի ապահովումը, բարեխիղճ գործատու և հուսալի գործընկեր լինելու մեր պարտավորությունը: «Նորգեո»-ն ձգտում է կատարել իր բոլոր գործառույթները բարեխղճորեն, ապահովելով մեր հաճախորդների, աշխատակիցների և համայնքների բարօրությունը: