Հորատման աշխատանքներ
Մենք մասնագիտացված ենք հորատման լայնածավալ աշխատանքների կատարման մեջ՝ ներառյալ ալմաստային, հետադարձ շրջապտույտով, և DTH հորատումները: Մեր սարքավորումները և մասնագետները երաշխավորում են բարձր ճշգրտություն և արդյունավետություն։
«Նորգեո» ընկերությունն իրականացնում է NQ, HQ, և PQ տրամագծերով խորը անցքերի համար ալմաստով հորատում, կրկնակի ու եռակի խողովակներով մինչև 2600մ հորատելու հզորությամբ, ուղղահայաց ու թեք՝ մինչև 45o, ինչպես նաև հորիզոնական՝ մինչև 800մ:
Հորատման աշխատանքների կարևոր ուղղություններից են նաև հետադարձ շրջապտույտով հորատումը, ջրային հորատանցքերի հորատումը (90-450մմ տրամագծով), գեոտեխնիկական և հիդրոերկրաբանական հորատման աշխատանքները, պայթեցման համար հորատումը DTH համակարգով, հորատանցքերում ու փորձնական փոսորակներում փորձարկումների և նմուշառումների իրականացումը, թափանցելիության, փոփոխական և կայուն ճնշմամբ հորատանցքերի փորձարկումը, ASTM D-1586 SPT, ASTM D-1587 SHELBY, ASTM 6230 թեքաչափերի տեղադրումը և չափումը, ցեմենտացմամբ փորձարկումները, հորատանցքային ֆոտոխցիկների, պիեոզոմետրի տեղադրումը (Casagrande), գրունտային ջրերի մակարդակի չափումը, հորատման շինհրապարակների հիմնումը և վերականգնումը։ Վերջին 3 տարում հորատվել է մոտ 70 ջրային հորատանցք։
Մեր Առավելությունները
Մենք ձգտում ենք լինել Ձեր վստահելի գործընկերը՝ ապահովելով բարձրակարգ ծառայություններ և մշտապես ներդնելով նորարարություններ մեր աշխատանքային պրոցեսներում:

Մասնագիտական փորձառություն.
Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, որոնք ունեն տարիների փորձ շինարարության ոլորտում:

Արդյունավետ աշխատանք
Մեր փորձառու թիմը կարողանում է իրականացնել մեծածավալ աշխատանքներ սեղմ ժամկետներում։

Ժամանակակից տեխնոլոգիաներ.
Մենք օգտագործում ենք առաջատար տեխնոլոգիաներ՝ ապահովելով աշխատանքների արագ և արդյունավետ իրականացումը:

Բարձր որակ.
Մեր նպատակն է ապահովել բարձրագույն որակի շինարարություն՝ պահպանելով բոլոր տեխնիկական նորմերն ու ստանդարտները:
