Լավագույն լուծումները Ձեր նախագծերի համար ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հողային աշխատանքներ

Մենք իրականացնում ենք բոլոր տեսակի հողային աշխատանքներ

Պայթեցման աշխատանքներ

Մենք ապահովում ենք անվտանգ և կարգավորված պայթեցման աշխատանքներ

Հանքարդյունաբերություն

Մենք մասնագիտացած ենք հանքարդյունաբերության բոլոր փուլերում։

Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն

Մեր ծառայությունները ներառում են ջրային համակարգերի և հիդրոտեխնիկական կառույցների նախագծում և կառուցում

Հորատման աշխատանքներ

Մենք մասնագիտացված ենք հորատման լայնածավալ աշխատանքների կատարման մեջ

Հետազոտական և գեոտեխնոլոգիական հետազոտական աշխատանքներ

Մեր փորձագետներն իրականացնում են մանրամասն հետազոտական և գեոտեխնոլոգիական ուսումնասիրություններ

Ինչու ընտրել մեզ ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ՁԵՐ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

Ընկերության առանձնահատկություններից է ժամանակակից գեոֆիզիկական և տեղագրական, երկրաբանական ուսումնասիրություններ ու դաշտային փորձարկումներ իրականացնելու համար նախատեսված սարքավորումների, ինչպես նաև հարուստ տեխնիկական բազայի առկայությունը։ 

Մեր փորձագետները պարբերաբար վերապատրաստվում են՝ բարձր որակավորում ստանալու և հետազոտման, հորատման ու հանքարդյունաբերության աշխատանքներ առավել արդյունավետ իրականացնելու համար: Ընկերությունում աշխատում են միայն բարձր որակավորում ունեցող և փորձառու երկրաբաններ, գեոֆիզիկոսներ, գեոտեխնիկական ինժեներներ, հիդրոերոլոգներ և այլ մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում: Որոշ ծրագրերի համար մենք հրավիրում ենք նաև խորհրդատուներ արտասահմանից՝ ապահովելով միջազգային փորձի ներդրումը մեր նախագծերում։

Այս տարիների ընթացքում մենք դարձել ենք վստահելի գործընկեր և գործատու, որը հոգ է տանում շրջակա միջավայրի պահպանության մասին՝ իրականացնելով աշխատանքները բնապահպանական բոլոր միջազգային պահանջների համապատասխան: Մեզ համար կարևոր է ստեղծել անվտանգ և ապահով միջավայր՝ աշխատակիցների բնականոն և արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։

Տարեցտարի, նախագծից նախագծ, «Նորգեո» ընկերության թիմը հաստատում է իր առաջնորդող դերը ոլորտում՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ և օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից ու սարքավորումներից։ Մեր թիմը բաղկացած է ոլորտի լավագույն մասնագետներից, ովքեր պատրաստ են մատուցել բարձրակարգ ծառայություններ ցանկացած նախագծի շրջանակներում։